![]()
Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումը «Դյուդելանժի» և «Ղարաբաղի» միջև ընդհատվել է։
Առաջին խաղակեսի ընթացքում, երբ ադրբեջանական թիմը հաղթելիս է եղել 2-0 հաշվով, անօդաչու սարքով խաղադաշտ է իջեցվել Արցախի դրոշը, ինչի պատճառով մրցավարն ընդհատել է խաղն ու թիմերին ուղարկել հանդերձարան։ Որոշակի դադարից հետո հանդիպումը վերսկսվել է։
Նշենք, որ ավելի վաղ ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«ՖԱՖ-ի և բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին ..
Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»։
Հավանաբար, դա հենց ՖԱՖ-ի ակցիան էր։
![]()