«Նախկին ռեժիմի ներկայցուցիչներն իրենց գործելաոճով հիշեցնում են ընթացող մեքենայի կողքով վազող հաչացող շների…». Տարոն Չախոյանի կոշտ պատասխանը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գրառմանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Նախկին ռեժիմի ներկայցուցիչներն իրենց գործելաոճով հիշեցնում են ընթացող մեքենայի կողքով վազող հաչացող շների:

Մեքենան՝ երկիրն է, ղեկին՝ վարորդը, իսկ իրենք վազելու են ընթացող մեքենայի կողքով ու անօգուտ «հաչեն», իսկ մի օր՝ կարող է նույնիսկ հայտնվեն էդ մեքենայի անիվների տակ…

Թերևս այս մարդիկ մինչև այսօր չեն հասկացել ու շարունակում են չհասկանալ, թե իրականում ինչ է կատարվել երկրում: Որ մերժվել է ոչ միայն իրենց ՇԵՖԸ, այլ նաև նրան սատարող ողջ հանրապետական ու նրան հարող բանդան:

Մերժվել է առհավետ, իսկ ժողովուրդ ոչ հավի հիշողություն ունի ու ոչ էլ սկլերոզով է տառապում, որպեսզի ընդամենը 1 տարի անց նախկին ռեժիմի որևէ կարկառուն ներկայացուցիչի խոսքին հավատա կամ արժևորի այն:

Իսկ այսօր առանց Շեֆի մնացած նախկին ռեժիմի շահերը պաշտպանող մի քանի որբեր դեռ շարունակում են բարբաջել ու դեռ մի բան էլ պահանջել վարչապետի հրաժարականը:

Հրաժարական տա ո՞ր ինչ անեք, մի նոր «ԹԱՐՍ ԲՈՒՍՆԱԾ ԽԻՅԱՐ» բերեք ու երկրի հերն անիծե՞ք…

Ինչպես ձեր Շեֆի տատն էր ասում, 2018-ի ապրիլին բա դրա համա՞ր էինք հավաքվել…

Այս ընթացքում գոնե էնքան խոհեմություն չունեցաք, որ հասկանայիք՝ «Վերադարձ հնին այլևս չի լինելու»:

Նախկին ռեժիմի ներկայցուցիչներն իրենց գործելաոճով հիշեցնում են ընթացող մեքենայի կողքով վազող հաչացող շների:Մեքենան՝…

Posted by Taron Chakhoyan on Thursday, October 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ