«Եթե նախկինները շանս և փաստեր ունենային ոչ միայն ինձ, այլև ընատնիքիս կվնասեին…». Անդրանիկ Քոչարյանը բացում է փակագծերը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով դիտարկմանը, որ սոցցանցերում վերջին օրերին ամենաշատ քննարկվող անձն է՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ իր քննադատության պատճառով, նշեց, որ նախկինում երբևէ իրավական վեճ չի ունեցել նրա հետ:

«Նա մի անգամ նշել է, որ ինքը մանուկ է եղել, երբ որ ես զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ, այնպես որ դժվար թե մանուկ Արփինե Հովհաննիսյանի և այն ժամանակվա պաշտպանության նախարարի միջև որևէ շփում լիներ: Ես չեմ հիշում, որ շփում ունեցած լինեմ նրա ընտանիքի որևէ անդամի հետ, գիտեմ, որ իմ մտերիմներից մի քանիսը շատ լավ ճանաչում են նրա մայրիկին»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ տարօրինակ բանավեճ է ստեղծվել.

«Բանավեճի խորքային պատճառը կարող են գտնել այն թիմի շրջանակներում, որի երկրորդ համարն է Արփինե Հովհաննիսյանը, նրանք են արձագանքում, իսկ մտահոգվելու առիթներ նրանք շատ ունեն: Իմ անձը, համոզված եմ, նրանց քաղաքական թիմի շրջանակներում մշտական քննարկման թեմա է, որովհետև իրենք ենթադրում են և երևի ճիշտ են ենթադրում, որ ես առանցքային դերակատարում եմ ունեցել Մարտի 1-ի թեման տասը տարի պահելու հարցում և այդ թեման էր, որը նաև դարձավ իշխանափոխության գործիքներից մեկը»:

տեսանյութը՝ Առաջին Լրատվականի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ