![]()
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ ռՈԲԻ… ԳԺԻ ԹՈՒՂԹԸ
Վաղը` հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ կանցկացվի առայժմ ՍԴ նախագահի աթոռին գամված, քրեական հանցագործ ռոբերտ քոչարյանի ամենաերդվյալ պաշտպան հրայր թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծի քվեարկությունը:
Ահա առիթ, որ ես, տևական ժամանակ ֆեյսբուքից հեռացած լինելով, ներկայանում եմ իմ այս մտորումներով:
Սկսեմ պատմական մի դրվագի նկարագրումով. ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշես թագավորը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.
«Երբ դու գնացիր
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:
Արքայազնը, որ բողոքեց, թե` «Ավերակաց վրա ինչպե՞ս թագավորեմ», ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, հրաշալի երկիր էր ժառանգություն ստացել: Իսկ ահա համաժողովրդական շարժման արդյունքում արդար ընտրությամբ Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը, չդժգոհեց չբողոքեց, թե` «Ավերակաց վրա ինչպե՞ս թագավորեմ», նա վստահ, խոհեմ, հաստատակամ ստանձնեց այդ պատասխանատու պաշտոնը և սկսեց զբաղվել ավերված երկիրը երկիր դարձնելու գործով:
Դիմադրության հանդիպե՞ց Փաշինյանը:
Իհարկե հանդիպեց, այն էլ ի~նչ դիմադրության: Ավգյան ախոռների մաքրման գործում Փաշինյանի առաջին խանգարողները նրանք էին, ում պատճառով երկիրն այդ թշվառ վիճակին էր հասել` համատարած թալանի արդյունքում երկիրը բզկտվել էր ամեն կողմից` կեղծիքով, շանտաժով, կաշառակերությամբ գրաված իրենց աթոռները պահող երկու անարժան նախագահ կոչված թալանչիներն օտար երկրներին վաճառել էին ինչ հնարավոր էր:
Ինչի՞ց պիտի սկսեր Փաշինյանը:
Նա սկսեց այդ երկուսից ամենաթալանչուն, մարդասպանություններով իր աթոռը պահած մարդակեր ռոբին պատասխանատվության կանչելուց: Դա գլխից հոտած ձուկը բռնելու սկիզբն էր, որ հակադարձվեց հանցագործ ռոբի կոմնակիցների սկսած դաժան պայքարով: Միլիոնավոր դոլարներ, որ քրեական այդ հանցագործի արյունով թալանած գումարներն էին, գործի դրվեցին:
Հայ լինելու իրենց ինքնությունը կորցրած փաստաբան կոչվածները հազար ու մի պատճառաբանություններով կարիճ ռոբի ձերբակալությունը համարեցին քաղաքական հետապնդում ու հանցագործին կալանքից ազատելու իրենց կրկնվող միջնորդություններով սկսեցին ձգձգել արդար դատաքննության բուն գործընթացը: Եվ ովքե՞ր են ոճրագործի պաշտպանողները:
Մեկը ռուբեն սահակյանը, ով ժամանակին ռոբի կարգադրությամբ սպանված Պողոս Պողոսյանի շահերի պաշտպանն էր ու ամեն ինչ արեց, որ կոծկվի այդ գործը: Պարզ չի՞, որ ռոբը, նույն դոլարների խաղով, հենց ռուբեն սահակյանին պիտի իրեն պաշտպան կարգեր, և վերջինս, անամոթաբար կարող էր հայտարարել, թե Պողոս Պողոսյանի գործի վերաքննությունը «հեռանկար չունի»:
Դե, ալումյանի մասին չարժե անգամ խոսել. նա այն ալումյանն է, ով ժամանակին բոլորովին ուրիշ մարդ էր որպես Բուդաղյանների պաշտպան, որ անգամ այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին էր քննադատում Բուդաղյանների գործից որոշ նյութերի անհետացման հարցով: Ոճրագործ ռոբի դոլարների փայլից շլացած` այս կերպարը փոխվեց միանգամից ու անտանելի դարձավ:
Խեղճ ռոբ, մեկ էլ հանկարծ իր պաշտպանների շարքում հայտնվեց դեղնակտուց մի պաշտոնապաշտ արամ վարդևանյան, որը որոշ ժամանակ հայտնվել էր սահմանադրական դատարանում, հետո սահուն անցումով հայտնվել սեռժի դրածո տխրահռչակ կարեն կարապետյանի օգնականի պաշտոնում, որից հետո էլ, յուղալի պատառի սովոր, ռոբի դոլարների փայլին գերվեց ու դերասանական դիմախաղերով ու ձեռնախաղերով ՍԴ նխագահ կարգված հրոյի որոշումը բնութագրեց որպես ռոբին անմիջապես ազատ արձակելու հրովարտակ:
Այդ դեղնակտուցն անգամ կարծիք հայտնեց, թե ռոբին կալանքից ազատելու դիմումը քննելիս դատավոր Դանիբեկյանն իրավունք չունի հաշվի առնելու ՍԴ երկու դատավորի հատուկ կարծիքները: Զարմանք բան է, թե թղթակիցներն ինչպե՞ս էին ժամերով լսում ու տարածում այդ կերպարի ճամարտակությունները, որոնք փուչիկի պայթյունով հակադարձվեցին փորձառու իրավաբանների մեկ-երկու համոզիչ փաստարկով և դատավոր Դանիբեկյանի սառնասիրտ որոշումով. «Հանցագործը պիտի շարունակի նստել բանտում»: Այո, պիտի նստի, որովհետև այդ քոչարյան կոչվածի նախագահության օրերին կատարված միայն սպանությունների շարքը նայելն արդեն սահմռկեցուցիչ է։
Քանի՞ երեսանի կարող է լինել մարդ, որ իր անցյալը մոռացած` հիմա էլ հանցագործին պաշտպանելու անհույս ու անպտուղ գործին լծվի: Սա հանգիստ կարելի է վերագրել ոչ միայն քրեական հանցագործ ռոբին «նվիրյալ» փաստաբաներ կոչվածներին, այլ նաև ԲՀԿ ԱԺ խմբակցությանը, որի իրավաբաններ կոչվածները «գտել են», թե ԱԺ նախագիծն իրավական առումով խոցելի է, և իրենք վաղը չեն մասնակցելու քվեարկությանը: Էհ, վախենու՞մ եք պարզ ասել, թե դուք ձեր այդ քայլով պաշտպանելով հհկ մնացուկ հրայր թովմասյանին` պաշտպանում եք հենց մեղադրյալ ռոբերտ քոչարյանին:
Մխիթարվեցի՞ք, այ խոսքադավներ (դուք էիք, չէ՞ ՍԴ նախագահի պոստում այդ նույն հրոյի ընտրությանը դեմ եղել), որ հրոն, իր անտակտությամբ, իր հաբռգած պահվածքով, ձեզանից է ներողություն խնդրում, որ ԱԺ-ը չի ներկայանում իր հարցով քննությանը մասնացելու: Լկտիության, երեսառածության ի~նչ դրսևորում` ԱԺ-ից չէ, որ ներողություն է հայցում, այլ ԲՀԿ-ի պատգամավորներից, որոնք թև ու թիկուք կանգնեցի իրեն: Այսքանը դեռ հերիք չի, այդ հրո կոչվածն իր հրաժարական չտալը համեմատում է… սահմանին կագնած զինվորի պահվածքի հետ: Տո, այ տականք, այդ սուրբ տղաներին հանգիստ թող և թասիբ ունեցիր ներսդ մաքրել հհկ-ական կեղտերից:
Այս հրո կոչվածի մասին առանձին գրելու լիքը թեմա կա` դա հաջորդիվ:
Բայց շատ չհեռանանք մարդասպան ռոբից, որի համար իր պաշտպանները շուտով… գժի թուղթ կհանեն` բուն դատաքննությունը էլի ձգձգելու վերջին շանսը: Խեղճ ռոբ, իր միլոնների խաթեր գույն ու դիմագիծ կորցրած փաստաբաններն իրենց կթու կովին ձևակերպեցին… գիշերները հաճախամիզությամբ տառապյալ մեկին և նրան տարան հիվանդանոց:
Հաշվարկված քայլ էր` այդ օրերին էր Պուտինը Հայաստանում լինելու, հետևաբար բանտում չէ, բայց հիվանդանոցում հնարավոր էր վերջինիս այցը Հայաստանն ռուսներին ծախելու գնով ընկեր դարձած հանցագործին: Դա էլ չստացվեց, և ռոբը Ռուսաստանի դեսպանուն գործուղեց իր կնկան` բելային:
Այդ էլ անցավ, և կարիճ ռոբը շարունակում է բանտում մնալ: Փաստաբաններն է՞լ ինչ անեն, որ հանցագործի դատաքննության բուն գորընթացը շարունակվի ձգձգվել: Մնում է ԳԺԻ ԹՈՒՂԹ հանեն: Դե, սրա վրա էլ ահագին օրեր կշահեն, կշարունակեն առատ հոնորարներ ստանալ: Բայց, ախր, այ խամաճիկներ, գժի թուղթ ունեցողը պիտի գժանոց տարվի, չէ՞, այնտեղ էլ բանտի նման պայմաններ են:
…Առայժմ մարդասպանին թողնենք մարդասպանին վայել բանտախցում ու սպասենք ԱԺ-ում վաղվա քվեարկությանը: Հետո, դրանից հետո, հետևենք սահմանադրական դատարանի անդամների ու դատավորների վարքագծին: Եթե 6 ձայն դեմ լինի, ուրեմն հրոն` ամոթը վաղուց կորցրած հրոն, թողնելու է հհկ-ի դաբրոյով իրեն սոսնձված աթոռը:
Ես կոնկրետ, մեծ հույսեր ունեմ ՍԴ դատավոր Արման Դիլանյանի, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի պահվածքից: Դե, Վահեի Գրիգորյանի մասին չեմ ասում: Բայց, անշուշտ, ալվինա գյուլումյանը, արևիկ պետրոսյանը, հրանտ նազարյանը, որ թաթախված են նախկիների սև ու մութ գործերում, պաշտպանելու են հրոյին: Էն մնացած երկուսն էլ թող իրենք մտածեն, թե ինչ երեսով են երևալու մարդկանց աչքին:
Չշտապենք, սպասենք:
Լավ լուրի սպասումով`
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ ռՈԲԻ… ԳԺԻ ԹՈՒՂԹԸՎաղը` հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ կանցկացվի …
Posted by Alis Sogomonjan on Thursday, October 3, 2019
![]()