![]()
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամիսներ առաջ է մայր դարձել եւ այս ընթացքում արդեն հասցրել է լուսանկարներ տեղադրել դստեր՝ Միլայի հետ։
Սիրված երգչուհին Instagram-յան էջի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին, ովքեր չեն մոռացել նաեւ դրական խոսքեր գրել Սիլվայի ու նրա ընտանիքի մասին։
Հարցին, թե ով է որոշել Միլայի անունը, երգչուհին պատասխանել է. «Ես։ Իմ ամենասիրելի անունն է»։
![]()
Ի պատասխան մի շարք այլ հարցերի Սիլվա Հակոբյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաեւ նշել, որ դուստրը հայրիկին է նման։ «Միլային ավելի շատ ո՞ւմ են նմանացնում» հարցին երգչուհին պատասխանել է. «Պապայի կտորն է»։
![]()
![]()
![]()