«Հերթը քաղաքական զիբիլինն ա ու զիբիլի վրի կատուներինը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ժամանակին «օրենք չկար», որով հնարավոր էր ստիպել «Սանիտեկին» հավաքել զիբիլը։ Ու ամբողջ մայրաքաղաքը զիբիլի մեջ էր։ Էսօր պրծանք։ «Սանիտեկից» էլ, զիբիլից էլ։ Լավ ա, չէ՞։

Հիմա հերթը քաղաքական զիբիլինն ա ու զիբիլի վրի կատուներինը։ Ու «օրենք չկա»։ «Սահմանադրությունը չի նախատեսում»։ Այսինքն, զիբիլը պիտի անպատիժ շարունակի ուտել մարդկանց, քանզի դա «իրավական է», «սահմանադրական է», «գիտահետազոտական է»։

Իսկ դուք, ուրեմն, «էմոցիոնալ եք», «անկուլտուրական եք», «պրոֆեսիոնալ չեք», ու կյանքից վաբշե բան չեք հասկանում, տավարիշչի։ Իրենք, ուրեմն, «հայ-ադրբեջանական սահմանի՝ իրենց վստահված տարածքն են պահում»։

Իսկ ով ա դա «վստահել»՝ մենք խաբար չենք։ «Իրավակա՜ն», «քուլթուր-մուլթո՜ւր», եւ այլ ճաճանչափայլ յախշի բաներ։
Զիբիլը հավաքեք, պարոնայք։ Նաեւ քաղաքական զիբիլը՝ արական սեռի, իգական սեռի։

Ժամանակին "օրենք չկար", որով հնարավոր էր ստիպել "Սանիտեկին" հավաքել զիբիլը։ Ու ամբողջ մայրաքաղաքը զիբիլի մեջ էր։ Էսօր…

Posted by Ruben H. Mehrabyan on Thursday, October 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ