![]()
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, այցելել է Սարգիս Օհանջանյանի ընտանիքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աշոտ Ասլիկյանը:
Հիշեցնենք, որ Օհանջանյանը Նարեկ Մութաֆյանի հետ այն երիտասարդներից մեկն է, ով օրեր առաջ կալանավորվեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո:
Դատարանը բավարարել է Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։
Նրանք մեղադրվում են դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում ու ոտնձգություն իրականացնելու համար։
![]()