«Պատրաստվում եմ ներողություն լսել Արփինե Հովհաննիսյանից…». Անդրանիկ Քոչարյան

«Ես պատրաստվում եմ ներողություն լսել Արփինե Հովհաննիսյանից…». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին խոսելիս պայմանականորեն տվել է նաև Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի անունը, որին Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․

«Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։

Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»։

Վաղուց արդեն ժամանակն է իրերն ու երևույթներն անվանել իրենց անուններով: «Պատրաստվում եմ ներողություն լսել Արփինե Հովհաննիսյանից…» Andranik Kocharyan

Posted by Taron Chakhoyan on Thursday, October 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ