«Տիկին Զոհրաբյանի փռշտոցն անգամ չլսեցի այդ կապակցությամբ». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի գրառումը կարդացի Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Անկեղծ ասած, դեռ չեմ լսել այդ հարցազրույցը, անպայման կլսեմ։ Հավատում եմ, որ Քոչարյանն ինչ-որ սահման անցել է, որովհետեւ նաեւ այնպիսի մարդիկ են դատապարտել, որոնց ես հարգում եմ։

Հիմա դառնանք տիկին Նաիրային։
Ոչ շատ վաղուց իր կուսակից Գեւորգ Պետրոսյանն էլ ամենանողկալի ձեւով բարբաջել էր իմ հասցեին։ Ի դեպ, ես նույնիսկ գրառում էի արել՝ տիկին Նաիրայից պահանջելով, որ իրենց «մուննաթին» կարգի հրավիրի։ Տիկին Զոհրաբյանի փռշտոցն անգամ չլսեցի այդ կապակցությամբ։

Էդպես էլ չիմացա՝ պատճառն էն էր, որ ես ոչ պատգամավոր եմ եղել երբեւէ, ոչ էլ՝ նախարա՞ր, թե՞ պարզապես ԲՀԿ-ականների բլթոցները չեն քննարկվում։
Ի դեպ, երկուսից էլ կարող էի դառնալ. բայց դրա համար, նախ, շատ կարեւոր արժեքներ պետք է փակեի դարակում ու մոռանայի դրանց գոյության մասին։
Ինչպես իրար համար դոշ տվող ոմանք են մոռացել։

Երեւի էդ ժամանակ տիկին Նաիրան պարոն «մուննաթի» գլխին էլ կայծակուորոտ կթափեր։
Տաք հագնվեք, հանկարծ գրիպ չընկնեք։
Հավես չկա ձեր ֆսսոցները լսելու։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի գրառումը կարդացի Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Անկեղծ ասած, դեռ չեմ լսել այդ հարցազրույցը, անպայման…

Posted by Լիզա Ճաղարյան on Wednesday, October 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ