![]()
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել երեկ՝ իր հնչեցրած խոսքերի համար Արփինե Հովհաննիսյանի մասին, սակայն հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել նրա հայրիկի հետ և զրուցել:
«Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով»:
Մարտի մեկի գործը, Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ, պետք է բացահայտված լիներ իրենց իշխանության տարիներին.
«Մարտի մեկը սկսվել է իրենց իշխանությսն ժամանակ, իրականացվել է իրենց իշխանության ժամանակ և լուծել է կոնկրետ իշխանությունը պահելու խնդիր»:
![]()