Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ օրենքին դեմ քվեարկեց միայն 1 պատգամավոր

102 կողմ, 1 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու նախագիծը։ Դրան դեմ քվեարկած միակ պատգամավորը Ալեն Սիմոնյանն էր։

Կառավարության տեղեկությունների համաձայն՝ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․

մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ, մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։

Պետության վրա այդ բեռը կազմելու է 2 միլիարդ դրամ, և կառավարությունը համաձայն է նման ծախսեր կատարելուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ