![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Ամենակարեւորը՝ աշխատանքային լարված քննարկումների արանքում մարդկային, պարզ, անկեղծ շփման այս հնարավորությունն է:
Հարգանքներիս հավաստիքը, թանկագին հյուրեր:)
Հիշեցնենք, որ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
![]()
![]()