![]()
Իրականում ճիշտ է, երբ ասում են, որ մարդը տեսնում է այն, ինչ ինքն է ցանկանում։
Այժմ չգիտեմ, թե նախկին կիսաֆաբրիկատ ռոբահանրապետական մերժվածները ինչպես են ցանկացել տեսնել Հայաստանում տեղի ունեցող ԵԱՏՄ խորհրդի նիստին տեղի ունեցող իրադարձություները, բայց ինքս փորձեցի մի քանի կողմերից դիտարկել, նույնիսկ մի պահ պատկերացրի, որ ինքս եղել եմ թալանչի, և Նիկոլի ու Հայ ժողովրդի կողմից մերժվելով, նետվել եմ պատմության աղբամանը։
Փորձեցի ատելության ֆոնի ներքո դիտարկել Նիկոլ Փաշինյանի բոլոր խոսքերը և ընդունելության ձևաչափը… Սիրելի ընկերներ նախ ասեմ այն, որ չկարողացա իմ մեջ ատելության ֆոն ստեղծել, և ամեն կերպ տեսա իրականություն, ինչից երկար տարիներ կտրված ենք եղել։
Նիկոլ Փաշինյանը, իր հիմնական կյանքում միշտ ապրելով բազմահարկանի շենքերից մեկի մի փոքրիկ համեստ բնակարանում, նա իր ողջ կյանքում չի խոնարվել Մոնումենտում գտնվող ոչ մի առանձնատան սեփականատիրոջ առջև, նա միշտ եղել է հպարտ և գլուխը բարձր, ինչի արդյունքում նա այսօր նույն սկզբունքով և մեկ վայրկյան չտարակուսելով, որ ԵԱՏՄ երկրների տարածքները անծայրածիր են, և նրանց ղեկավարները ինչ մեծ հեղինակություն են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն պահեց իսկական Նիկոլի պես, ով բազմիցս ասել էր, որ Հայաստանն իմ օջախն է, Ժողովուրդն իմ ընտանիքն է…
Կեցց՛ե այն Հայաստան օջախը, որում արդեն իսկ ապրում ենք և հյուրերին ընդունում ենք պարզ ճակատով, անկախ նրանից թե մեր տան սեղանին ցամաք հաց է, թե սև իկռա…
Մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ վարչապետ…
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում ենք այս Հայաստանում… Իսկ ով բացասական ինչ կխոսա, պարզապես թքեք և անցեք առաջ, մերժվածները այլևս Հայաստանում պետք է մնան որպես մերժված և պետք է թալանը վերադարձնեն. այն ինչ մերն է, այսուհետ միշտ լինելու է մերը…
Հայաստանը միայն առաջ է գնում և ավելի քան վստահ եմ, օրը 24-ժամ աշխատող Վարչապետի շնորհիվ հզոր Հայաստանի ապագայի լույսը արդեն իսկ երևում է…
Իրականում ճիշտ է, երբ ասում են, որ մարդը տեսնում է այն, ինչ ինքն է ցանկանում։ Այժմ չգիտեմ, թե նախկին կիսաֆաբրիկատ…
Posted by Hayk Toroyan on Tuesday, October 1, 2019
![]()