![]()
Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ընկերներ ջան հարկ եմ համարում ձեզ տեղեկացնելու, որ Ֆեյսբուքում մի անասելի #ֆլեշմոբ է սկսվել նախկին ռեժիմի ստրուկներից` Արփինե Հովհաննիսյանի պաշտպանության համար, որը ինձ համար կատարյալ խեղկատակության եւ կրկեսի է արդեն նմանվում:
Մանրամասնեմ ինչու. ԱԺ Իմ Քայլը Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարցազրույցի ընթացքում լրագրողը հարց է ուղղում , թե Արփինե Հովհաննիսյանը ասել է, պայմանականորեն ինչու չի ստուգվում Հայտնի Անդրանիկ Քոչարյանի գույքի օրինականությունը ,այլ միայն իրենց թիմակիցների, որից հետո Պրն Քոչարյանը հակադարձում է , եթե Տիկինը Արդարադատության նախարար է եղել , պետք է հստակ եւ փաստերով խոսի ու իր գույքը հստակ ներկայացված է հայտարարագրերում, իսկ եթե պայմանական ` կարող է իր Մայրիկի եւ ոչ Հայտնի հոր ունեցվածքը ստուգեն` նկատի ունենալով , թե որտեղից իրեն այդ հարստությունը, իսկ արի ու տես հասարակությանը փորձում են մանիպուլացնել «Ոչ Հայտնի Հայրիկ» բառով , իբր անբարո արտահայտություն է արել:
Ախր հարգելիներս, նա նկատի ունի , որ ոչ հայտնի, այսինքն երբեւէ պաշտոն զբաղեցրած, գործունեություն չունեցած ,հասարակությանը Չ’հայտնի, լավ էլ ոնց ասեմ:
Ամենացավալին այն է , որ Իմ քայլականներից եւս կշտամբանքի խոսքեր են հնչեցվում Անդրանիկ Քոչարյանի հասցեին, հուսով եմ` սխալ են ըմբռնել, բայց եթե միտումնավոր պաշտպանում են նախկին ռեժիմի քաղաքական դիակներից մեկին, պարզապես շուտափույթ ազատվել է պետք նմանատիպ ոչ կոմպետենտ գործընկերներից:
Ընկերներ ջան հարկ եմ համարում ձեզ տեղեկացնելու, որ Ֆեյսբուքում մի անասելի #ֆլեշմոբ է սկսվել նախկին ռեժիմի ստրուկներից`…
Posted by Գարիկ Ղազարյան on Wednesday, October 2, 2019
![]()