«Քոչարյանը գործի դրեց իր ծանր հրետանին… կընԳա միջոցով տղամարդ բերելու նուրբ արվեստը… ». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին լուրերին և կատարել է հետևյալ գրառումը.

Դեռ երեկվանից մամուլում տարածվեց այն լուրը, որ Հայաաստան ժամանած ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չհայտնեց…

Նաև հայտնի դարձավ, որ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով եւ տեւել է մի քանի րոպե:

Թերևս վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, թե որն էր հանդիպման իրական նպատակն ու քննարկվող թեման:

Դժվար թե կալանքի տակ պահվող Քոչարյանի կինը հանդիպեր ՌԴ նախագհի հետ քննարկելու համար Հայաստանում թափառող ու անօթևան շների ճակտագիրը, բնական է, որ ՌԴ նախագահի հետ քննարկվել է կալանքի տակ պահվող Քոչարյանի հարցը:

Դեռևս ամիսներ առաջ Պուտինի հետ քիմիական կապի մասին բարձրաձայնող Քոչարյանը բազմիցս ակնարկել է, որ ակնկալում է ՌԴ նախագահի միջնորդությունն ու օգնությունը Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքների գործում:

Փաստ է, որ ակնկալվող օգնությունն այդպես էլ տեղ չհասավ, չնայած որ հնարավոր է եղել են փորձեր, սակայն ՀՀ իշխանությունների Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտելու հաստատակամությունը թույլ չի տվել որ օգնուլյունը տեղ հասնի:

Ակնկալվող օգնությունը չստանալով՝ Քոչարյանը գործի դրեց իր «ծանր հրետանին»՝ կնոջը:

Ու ամենևին էլ պետք չէ զարմանալ Բելլա Քոչարյանի խնդրանքով Պուտինի հետ հանդիպումից ու քննարկված թեմայից, քանզի քոչարյանականների համար վաղուց արդեն սովորական և ընդունելի երևույթ է օրենքները շրջանցելով հարցեր լուծելը` անգամ եթե դա կլինի պետության ու պետականության շահերի հաշվին…

Քանզի վերջիններս առաջնորդվում են մեկ սկզբունքով՝ «Նպատակն արդարացնում է միջոցները», իսկ նպատակը մեկն է՝ ամեն գնով խուսափել արդարադատությունից` այդ թվում նաև գիշերամիզությունից գանգատվելով…

կընԳա միջոցով տղամարդ բերելու նուրբ արվեստըԴեռ երեկվանից մամուլում տարածվեց այն լուրը, որ Հայաաստան ժամանած ՌԴ նախագահ…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, October 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ