![]()
«Հարգելի ընկերներ, դեռ լուր չունեմ փոքրիկիս գտնվելու վայրից։ Բայց առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր առաջին տիկին Աննա Հակոբյանից, որ արձագանքեց իմ նամակին և հեռախոսազրույց ունեցանք»։
Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է մահացած նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, ով պնդում է, որ իր նորածին որդու մահվան լուրը բժիշկների կողմից հայտարարվելու արդեն 6 օր է անցել, բայց նա նեռ փոքրիկի դին առ այսօր չի տեսել։
«Տիկին Հակոբյանն իր հերթին հետևողական կլինի բացահայտմանը․․․ Ընթացիկ լուրերի մասին կտեղեկացնեմ» ,-գրել է Հայկուհին։
![]()
Հիշեցնենք,որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24 -ին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը»):
Ինստիտուտում մահացած երեխայի ծնողներին հաստատել են, որ նորածնի դին 6 օր շարունակ չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության:
![]()