![]()
Ավելի քան հարյուր հին կերամիկական անոթներ են հանվել Միջերկրական ծովում խորտակված նավի նավամբարից։
Հրապարակման համաձայն, բացառիկ արժեքավոր պատմական արտեֆակտները հայտնաբերվել են շնորհիվ տեղացիների։ Գիտնականները պարզել են, որ Մալյորկա կղզու մերձակայքում, «Կան Պաստիլլա» լողափի մոտ։
Խորտակված նավի երկարությունը եղել է 10 մետր, լայնությունը՝ 5։ Այն ամենայն հավանականությամբ բեռներ է փոխադրել կղզու եւ ցամաքի միջեւ։
Հայտնաբերված արտեֆակտները լավ են պահպանվել։ Որոշների վրա ընթեռնելի են գրությունները։ Գիտնականները պարզել են, որ անոթներում պահվել է գինի, ձիթապտղի յուղ եւ ձկան սոուս։
![]()
![]()