Լիա Զախարյանի 27-ամյակի երեկույթն ու անակնկալներն

Դերասանուհի Լիա Զախարյանը երեկ տոնել է 27-ամյակը ինչի առթիվ երեկույթ է կազմակերպել Երևանի ժամանցի վայրերից մեկում։ Լիայի խոսքով՝ տարեդարձը տոնելու այլ նախասիրություններ ունի, սակայն այս տարի ընկերներն իր փոխարեն ամեն ինչ արել են, Լիային այս մասին ասել են օրվա թեման ընտրելիս:

Նրանց ընտրությունը կանգ է առել սև և սպիտակ գույների վրա։ Երեկույթի «դրես կոդը», ըստ դերասանուհու, եղել են ուղիղ կամ ձիգ հավաքած մազերը, սև կամ սպիտակ զգեստները։ Լիա Զախարյանի խոսքով՝ իր տարիքին առավել փիլիոսոփայորեն է մոտենում՝ այն բաժանելով երկու մասի․ «Ես տարիքս հոգով եմ զգում, իսկ ֆիզիկական տարեթիվս երկու մասի եմ բաժանում՝ 2 և 7, իսկ դրանք երկու շատ փոքր թվեր են ու չեն կարող ինձ նեղել կամ նեղացնել»։

Դերասանուհին նկատեց, որ այս ընթացքում շատ ձեռքբերումներ է ունեցել, շարունակելու է նույն ոգով աշխատել թե՛ իր, թե՛ ստեղծագործական կյանքում փոփոխությունների ուղղությամբ: «Ձեռքբերումներ, կարծում եմ, ունեցել եմ: Ցանկություններիցս էր ճանաչել աշխարհը, ինչը սկսել եմ իրականացնել,- ասաց նա ու հավելեց, որ տորթի մոմերը փչելիս երազանք է մտապահում,- Երբ տորթի մոմերը փչում ու երազանք եմ պահում, անպայման իրականանում է, ուղղակի պետք է հավատալ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ