![]()
ԲՀԿ-ն չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը:
Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել: Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը՝ տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ։ Բացի դա, ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը։
Հարցին՝ Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։
![]()