![]()
ԱՄՆ-ում կնոջը ծեծելու համար ձերբակալվել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը: 33-ամյա բռնցքամարտիկը կնոջ հետ վիճել է, ինչի արդյունքում հարվածել է կնոջ դեմքին, որի հետևանքով վերջինս քիթը վնասվել է:
Մարտիրոսյանի կնոջը հաջողվել է փախչել բռնցքամարտիկից և դիմել ոստիկանություն: Բռնցքամարտիկը ձերբակալվել է միջադեպի հաջորդ օրը, բայց նույն օրը մարզիկին բաց են թողել 50 հազար դոլար գրավի դիմաց:
«Սարսափ» մականունով բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, բայց հանդես է եկել ԱՄՆ-ի դրոշով։ 32 տարեկան մարզիկը 41 մարտ է անցկացրել, որոնցից 36-ում հաղթել է, որից 21-ը՝ նոկաուտով, չորսում` պարտվել, մեկ մարտ էլ ոչ-ոքի է ավարտել։
![]()
![]()