Պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են դեպքին, և ովքեր հրամայել են դա անել…

«Մեծ հույս ունենք, որ դեպքից 18 տարի անց արդարադատությունը կվերականգնվի։ Վստահ ենք։ Կարևորը, որ գործին ընթացք տրվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։ Ինչպես հայտնի է, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։

Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Հիշեցնենք, որ այս գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ, Կուկու մականունով Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։

Տեսանյութը ստորև…

Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2633206.html?fbcli…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ