«Սթափվե՛ք, այլապես մի օր վարչապետի բարձր վարկանիշն անգամ ձեզ չի փրկի». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Ժողովրդի կողմից վարչապետի անձի հանդեպ հարգանքն ու խորը վստահությունը որոշ անձանց՝ այդ թվում և պետական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ «Իմ Քայլ»-ականների կողմից արդեն իսկ տևական ժամանակ է ինչ շահագործվում է:

Գաղտնիք հայտնած չեմ լինի, եթե ասեմ, որ ոմանք նախարարական պորտֆելներ, ԱԺ-ի մանդատ ու վստահության քվե ստացան միայն և միայն վարչապետի բարձր վարկանիշի հաշվին` հակառակը չփորձեք ապացուցել, քանզի օրինակները շատ են:

Կան և բազմաթիվ են այն օրինակները, երբ պետական բարձր պաշտոն ստանձնած անձինք փորձում են վարչապետի վարկանիշի տակ քողարկել սեփական անգործությունն ու տգիտությունը: Թվում էր, թե տևական ժամանակ պաշտոնին նշանակված անձինք օր առաջ պետք է ներդնեին ողջ պոտենցիալը ոլորտի զարգացման ու առաջխաղացման մեջ, բայց արի ու տես, որ ոչ:

Իսկ պատճառը շատ պարզ է՝ կամ չեն տիրապետում ոլորտին ու չունեն բավարար գիտելիքներ, կամ էլ չեն ուզում աշխատեն….

Չնայած, որ միևնույն ժամանակ կան ոլորտներ, որոնք ղեկավարող անձինք հսկայական բարեփոխումներ են արել ու դեռ էլի կանեն…

Իսկ ոմանց ցանկանում եմ հիշեցնել, որ վարչապետի վարկանիշի հաշվին ստացած պորտֆելներն ու մանդատները միայն խալիներ լվանալու, փարթիներ կազմակերպելու, տարբեր փառատոններին մասնակցելու, սելֆիներ անելու, վարչապետի հետ գործուղումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակելու, վարչապետի գրառումներով կիսվելու, հեղափոխությունից հետո մինչև այսօր ոլորտում առաջընթաց չարձանագրելու, միայն գործուղումների ու անհեռանկարային հուշագրերի մասին խոսալու ու ի վերջո տանը ճոճվող պահարանի ոտքի տակ դնելու համար չեն:

Ինչպես կասեր դասականը՝ «Սթափվե՛ք», այլապես մի օր վարչապետի բարձր վարկանիշն անգամ ձեզ չի փրկի:

Ժողովրդի կողմից վարչապետի անձի հանդեպ հարգանքն ու խորը վստահությունը որոշ անձանց՝ այդ թվում և պետական բարձր պաշտոններ…

Posted by Taron Chakhoyan on Monday, September 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ