«Դե դուք շարունակեք բարբաջել, իսկ մենք Երկիր ենք կառուցում…»․ Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այդ նույն ժամանակ, երբ շատերը բառաչում էին Փաշինյանի ձախողած արտաքին քաղաքականության, տնտեսության անկման, երկիրը ծայրահեղ ծանր վիճակի հասցնելու մասին, նա առանց ավելորդ լարվածության բանակցություններ էր վարում Իրանի և Սինգապուրի, ԱՄՆ֊ի և Չինաստանի հետ, հանդիպում էր Հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Իսկ այսօր՝ աննախադեպ մասնակիցների քանակով Երևանում անց է կացվում ԵԱՏՄ Գագաթնաժողովը, որը անշուշտ պատմական իրադարձություն է։ ԵԱՏՄ նախագահող Հայաստանին հաջողվել է բանակցությունների արդյունքում ներգրավվել մեծ շուկայով Իրանին և աշխարհի ամենահաջողակ պետություններից մեկին՝ Սինգապուրին, ստորագրվել են պայմանագրեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Հայաստանը տարածաշրջանի գլխավոր դերակատարի դիրքը զբաղեցնելու մեծ շանսեր ունի, դառնալով Եվրասիայի Տարանցիկ Կենտրոնը ոչ միայն տրանսպորտային այլև դառնալու է Էներգետիկ հանգույցը, որը կկապի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկան աշխարհի շուկայի հետ։

2020թ. բյուջեն եկամուտների գծով ռեկորդային 1,697,618,538.8 (1 ամբողջ 697 տրիլլիոն) դրամ է կազմում, ավելի քան 3 մլրդ դոլլար։ Դե դուք շարունակեք բարբաջել, իսկ մենք Երկիր ենք կառուցում…

Այդ նույն ժամանակ, երբ շատերը բառաչում էին Փաշինյանի ձախողած արտաքին քաղաքականության, տնտեսության անկման, երկիրը…

Posted by Hayk Stepanyan on Tuesday, October 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ