Աշխարհի ամենաթանկարժեք 5 տները, որտեղ ապրում են այն մարդիկ, որոնք որոշում են մարդկության ճակատագիրը

Ցանկանու՞մ եք տեսնել, թե ինչպես են ապրում աշխարհում ամենահարուստ և հզոր մարդիկ։ Ահա թե որոնք են մոլորակի ամենաթանկարժեք և շքեղ 5 տները։

Ապպեր-Ֆիլլիմոր-Գարդենսի N7 տուն

Այս հնգահարկ վիկտորիանական վիլլան ժամանակին մասնավոր դպրոց է եղել, այնուհետև այն վերածեցին առանձնատան։ Սա աշխարհում ամենաթանկարժեք տունն է. դրա արժեքը գնահատվում է $1,58 մլրդ։

Էքսկլյուզիվ առանձնատունը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնում։ Տունը պատկանում է Ուկրաինայի երկրորդ նախագահ Ելենա Պինչուկին։ Վերջինս այն ձեռք է բերել 2008 թ. $127 միլիոնով։

Քենինգթոն-Փալաս-Գարդենսի N17 տուն

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի տունը գնահատվում է $140 մլն։ Առանձնատունը գտնվում է Լոնդոնում՝ Քենինգթոն-Փալաս-Գարդենսում


Քենինգթոն-Փալաս-Գարդենսի N18/19 տուն

Այս տունը ևս գտնվում է Լոնդոնի վերոնշյալ փողոցում։ Այն գնահատվում է $222 մլն դոլար և պատկանում է Լակշմի Միտալին՝ աշխարհի 100 ամենահարուստ հնդիկներից մեկին և ամենախոշոր պողպատի արտադրության Arcelor ընկերության սեփականատիրոջը։
Այս տունը գտնվում է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի տան հարևանությամբ։

Սևեն Փինաքլ

Մոնտանա նահանգի Բիգ-Սքայում գտնվող այս առանձնատունը գնահատվում է $155 մլն։ Այն ունի սեփական դահուկի և գոլֆի դաշտեր։

Հերսթ-Քասլ

Հերսթ-Քասլը 27 սենյակ ունեցող դղյակ է, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում՝ Սան-Սիմեոնեում։ Այն գնահատվում է $191 մլն և կառուցվել է առաջին թերթի մագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի կողմից։
Այս դղյակում է նկարահանվել «Կնքահայրը» ֆիլմը։ Ինչպես նաև այստեղ եղել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջոն և Ջեքի Քենեդիները, Ուինսթոն Չերչիլը, Քլարկ Գեյբլը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ