«Ըմբռնումով եմ մոտենում սերժկական կողմի փորլուծություններ գրող-տարածողներին, թե բացակայում է․․․» Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես իհարկե հասկանում եմ սերժիկների փորացավը, որ այլեւս հնարավորություն չունեն իրենց շեֆի օրինակով տաս անգամ Պուտինին` Վլադիմիր Վլադիմիրովիչ ասելու, տաս անգամ մինչեւ գոտկատեղը խոնարհվելու, ձեռքերի վրա տանելու-բերելու, Պուտինի կողքը թառելու..,

ես իհարկե նաեւ ըմբռնումով եմ մոտենում սերժկական կողմի փորլուծություններ գրող-տարածողներին, թե բացակայում է Նիկոլի դիվանագիտության մեջ հյուրերին պատշաճ կերպով ընդունելու, տաս անգամ` Վլադիմիր Վլադիմիրովիչ չասելու, չխոնարհվելու, բայց հանգիստ եղեք, մենք ձեր` խոնարհաբար, լալական-ծառական դիվանագիտությանը ազգովի ականատես ենք եղել, հա, ձեր` վզռության, դանթող ու կամակատարի դեր ստանձնած «դիվանագիտությունը»։

Եվ գիտեք, թե դուք ինչու եք այդքան մտահոգ ու սպասողական, որ Նիկոլը «խորտակվի», որովհետեւ դուք անհույս հիվանդներ եք, որովհետեւ ձեր ձեռքից առել են պետության հասանելիք «կերը», ու ձեր նմանները իրենց թույլ են տալիս խոսելու պետության ու պետականության մասին?։ Ու ձեր նմանները իրենց թույլ են տալիս խոսելու ժողովրդի բարեկեցության ու ապահովության մասին?, Չէ, հա?։

Չէ, դուք ընդամենը չարիք եք եղել մեր երկրի համար ու կաք..ու դեռ մոլեգնում եք, փորձում երկրի հիմքերը խարխլել, որովհետեւ ամեն ինչ կապում եք ձեր անձնական բարեկեցության հետ։ Դուք թքած ունեք ժողովրդի ու երկրի շահերից բխող ձեռքբերումների վրա.. Այնպես որ գոնե ձեր փորլուծությունները շարարդրեք այն մարդկանց համար, որոնք սիրում են հայհոյանքներ լսել ու հաճույք ստանալ։

Հա, թո’ղ Նիկոլի դիվանագիտությունն էլ լինի Պուտինի առջեւ չխոնարհվելը, չդիմավորելը.. գոնե Պուտինը կհասկանա, որ ամենը չի սկսվում ու ավարտվում մինչեւ գոտկատեղ խոնարհվելը, հետն էլ` փշաքաղվելու ձեր սիրած «եղանակը»։

Հա, իսկ ձեր թուղթ նայող ջադուն, ինչ է կանխատեսել, Պուտինը բանտի դուռը չի բացելու։ Ամբաստանյալ ռոբին ազատություն չի շնորհելու? Ոնց որ սուտ դուրս եկավ, հըն? Ոնց որ ամառվանից ձեր թուղթուգիր անողը տարրակարծիք մտքեր էր տարածում։ Լա’վ։ Այս անգամ էլ կոֆե խմեք, թող կոֆեի տակը նայի։ Հնարավոր է’ այս անգամ » ճիշտ» դուրս գա։

Հա, մի բան էլ` ինչքան փորձեք մաղձաթաթախ կերպարով հանդես գալ, այնքան Նիկոլը կուժեղանա, որովհետեւ ձեր ստերի ու ոչ հիմնավոր փորլուծությունների հաշվին, ժողովուրդը Նիկոլի իշխանության բացթողումները չի նկատելու, իսկ մեր քննադատությունները միմիայն ամրապնդելու են` ոչ հակառակը, որովհետեւ լավ գիտենք ձեր կեղտոտ տեսակը..

Սատար կանգնեք ձեր պատկերացրած հերոսներին, նրանց որոնք իրենք իրենց հռչակել են հերոս, ու համոզում են հանրությանը, թե գալու է’ «հերոսներին» ապաշխարության ժամանակը, էլի դեմ չեմ, բայց դուք ձեր դարդը լացեք։ Մենք «մի կերպ» կապրենք առանց ձեր եղկելի ներկայության։

Ես իհարկե հասկանում եմ սերժիկների փորացավը, որ այլեւս հնարավորություն չունեն իրենց շեֆի օրինակով տաս անգամ Պուտինին`…

Posted by Արթուր Հայրապետյան on Tuesday, October 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ