![]()
Արդեն երկու տարի է, ինչ հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանը ամուսնացած է ֆիլիպինուհի Արիանա Կաոլիի հետ։
Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում։
Հայտնի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ամուսնության տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է սիրելի կնոջը և գեղեցիկ լուսանկարներ հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ, իմ քաղցր տիկին։
Քեզ հետ անցկացրած ամեն օրը կյանքի պարգև է,– անգլերենով գրել է Արոնյանը, ապա ֆիլիպիներեն՝ սիրելիի մայրենի լեզվով, ավելացրել ,– ես քեզ շատ եմ սիրում»։
![]()
![]()
![]()
![]()