![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկի մասին, ողջունեց Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին և նիստի բոլոր մասնակիցներին:
«Ինտեգրացիան ավելի սահուն կընթանա, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են ընդունվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են իրենց կյանքի և աշխատանքի պայմանների բարելավմանը»,- նշեց նա:
Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:
Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
Իմ խոսքը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
Իմ խոսքը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, October 1, 2019
![]()