![]()
Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հա՛, պարոն Վիտալի Բալասանյան, ճիշտ ես ասում՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ աչքը ջուր կտրած սպասում էր, թե երբ է Ձերդ Արեւաճաճանչափայլությունը վերջապես «բարձրաձայն ասելու», որ «երբևիցե ՀՀ-ում այսքան ծանր վիճակ չի եղել»։
Ճիշտ ես ասում. իրոք ծանր վիճակ է՝ էլ սերժառոբիկն ու հայաստանցի եւ արցախցի բորենիները չեն քերթում հայաստանցիներիս։
Էլ իմ Կիեւյանի տունը գնող էն հաստափոր արցախցին չի կարող գլուխ գովել, թե «Կիեւյանի վրա արդեն յոթ հատ բնակարան է առել», ոնց որ թե պատրաստվում էր՝ յոթն էլ առնել։
Էլ Արցախում պաշտոնազրկվածները չեն «ժամանելու» Երեւան՝ գռփելու։
Էլ Արցախի քաղաքացիներին կեղեքողները գիշերները հանգիստ չեն խռմփացնում, որովհետեւ Հայաստանի կեղեքիչների պոչը դրանց տակ է, ու մի օր պատասխան տալու հերթը արցախցի թալանչիներին էլ է հասնելու։
Եվ ընդհանրապես. պարոն Վիտալի Բալասանյան, քանի որ նաեւ «բարձրաձայն ասում ես», որ դու ես որոշում՝ Հայաստանից ով մտնի Արցախ, ով չմտնի, ում Արցախ-Հայաստան «սահմանի վրա» քացու տակ գցեք ու հետ ուղարկեք, դե ես էլ համայն Հայաստանի քաղաքացիների անունից ասում եմ՝ Հայաստանի ճամփան մոռացիր։
Եթե քեզ հանգիստ չի տալիս, որ քսան տարի հուսահատությունից կամաց-կամաց մեռնող հայաստանցիների հոգիներում հույս է ծնվել ապագայի նկատմամբ, ուրեմն կորիր գրողի ծոցը քո թանկագին մարդակերների հետ միասին։
Դու շաաաատ պուճուր ես, որ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ դասեր տաս, թե ոնց ապրեն։
Հա՛, պարոն Վիտալի Բալասանյան, ճիշտ ես ասում՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ աչքը ջուր կտրած սպասում էր, թե երբ է Ձերդ…
Posted by Լիզա Ճաղարյան on Tuesday, October 1, 2019
![]()