«Ե՞րբ եք սկսելու կատարել ձեր պարտականությունները». Երևանում վրացի լրագրողը «հարձակվել» է Պուտինի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն ունեցավ միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը:

Վերջինս ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվեց՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»:

«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», — արձագանքեց Վլադիմիր Պուտինը:

Լրագրողը կոնկրետացրեց հարցը՝ «ե՞րբ», ինչին ՌԴ նախագահը պատասխանեց.

«Երբ մենք նման որոշում կկայացնենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ