«Նա հավերժ կմնա մեր սրտերում…». Աննա Հակոբյանը՝ Ազնավուրի մասին

Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանից մեկ տարի է անցել: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ազնավուրի երգերից մեկը՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Նա հավերժ կմնա մեր սրտերում։ Նրա կյանքն ու գործունեությունը մեզ միշտ կոգեշնչեն ավելի շատ բարի գործեր անելու, ավելի անկեղծ սիրելու, գնահատելու ու արժևորելու կյանքը, փայփայելու մեր հարազատներին»:

Հիշեցնենք, որ Ազնավուրը ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայցրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ