![]()
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներից վերջինը Երևան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ներկայացվող տեսանյութում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռք սեղման և լուսանկարման կադրերն են:
Պուտինին դիմավորել են ՀՀ արտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1 ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
![]()