![]()
Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները:
Համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ:
Ակցիայի մասնակիցները կարծում են՝ մարզպետի որոշումն անօրինական է, նրանք պահանջում են Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին:
Նորաշենցիներն ասում են՝ խնդրին լուծում տալու համար պատրաստ են հասնել Կառավարություն, դիմել վարչապետին:
![]()