![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ի պատիվ Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին տրվել է պաշտոնական ճաշ։
![]()
Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։
![]()
ՀՀ Վարչապետի տիկին նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։
![]()
Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո…
Posted by Anna Hakobyan on Monday, September 30, 2019
![]()