![]()
Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած Photomodel Universe մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» եւ հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 18-ից 28-ը։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից․ Հաղթող ճանաչվել է Պորտուգալիայի ներկիայացուցիչ Սարա Լեոնորը։
Թերեզան ոգեւորությամբ է նշում, որ մրցույթի ընթացքում տարբեր երկրներից ժամանած հյուրերի եւ ժյուրիի անդամների կողմից հաճախ էր լսում հաճոյախոսություններ եւ քաջալերող խոսքեր։
«Դժվարություններ չեն եղել։ Սա 4-րդ մրցույթն էր, որին մասնակցում էի ու արդեն շատ կոփված էի, գիտեի՝ ինչպես ներկայանալ, ինչպես ինձ պահել։ Հիմնական դժվարությունը երեւի նրանում էր, որ այլ երկրում էի, մանավանդ, երբ խոքը Թուրքիայի մասին է․ շատ լավ իմանալով մեր երկրների հարաբերություններն՝ ամեն ինչ փորձում էի անել, որպեսզի պատվով վերադառնայի»,- նշեց գեղեցկուհին:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()