![]()
Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Իմ սիրելի ընկերներ և ՖԲ-ի հետևորդներ ջան, վաղը, հոկտեմբերի 1-ին, Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ ներկա է լինելու նաև Վ.Պուտինը:
Սիրելի հայ ժողովուրդ, անկախ մի շարք հանգամանքներից և Սահմանադրությունը ոտնահարած, Մեղրին վաճառելու փորձ արած, բազմաթիվ հանցանքներ գործած, բայց դեռ ցմահ չդատապարտված, ներկայումս մեղադրյալ և կալանավորված ոմն ռոբերտ քոչարյանի ստեղծած հակառուսական մթնոլորտին, կոչ եմ անում, որ մենք՝ Հպարտ հայերս, շատ քաղաքավարի, սիրո և հանդուրժողականության ֆոնի ներքո ընդունենք բոլոր Հայաստան ժամանողներին, անկախ նրանց ով լինելուց, հանձինս ԵԱՏՄ երկրների նախագահներին և Վ.Պուտինի, ինչով ի ցույց կդնենք բոլորին, որ Հայաստանում ժողովուրդը լցված է սիրով և հանդուրժողականությամբ, փորձենք դրանով ավելի հուժկու հարված հասցնել բոլոր այն մեռած ուժերին և իրենց լիմիտը սպառած քայլող մարդանման կենդանիներին:
Փաստացի կցուցադրենք, որ հպարտ հայը լցված չի ատելությամբ և Հայաստանի դռները միշտ բաց են բոլոր հյուրերի համար։ Հայը հյուրասեր է, հայը պատվով ճանապարհող է և միասնական է։ Սիրելի հայեր ջան, Հայաստանը մեր օջախն է, հասկանում եմ, օջախում մի քանի հարյուր կամ մի քանի հազար թշվառականներ ամեն գնով փորձում են Հայաստանի օդը պղտորեն, Հայաստանում ատելություն սերմանեն..
Հպարտ հայեր ջան, «վախկոտ» մի եղեք, լավ իմացեք, ո’ղջ պետական կառույցները, ո’ղջ ուժային կառույցները մեր ենթակայության տակ են, մեր ղեկավարը մե’ր ընտրած մարդն է, մեզ հետ ոչ մեկը չի համարձակվի այլ կերպ վարվել, Հայաստանում ոչ մի հեղաշրջում, ոչ մի դիվերսիա չի կարող լինել… ցանկացած մարդ եթե ինքն իրեն կասկածի, իր սեփական անձի նկատմամբ հավատը կորցնի, վախենա ինքն իրենից, ամեն ինչ կարող է լինել:
Սիրելիներս, բոլորդ երբ տանն եք, միգուցե ձեզ միայնակ եք զգում, ձեզ թվում է դուք մենակ եք, չէ’, հավատացած եղեք ոչ մեկդ միայնակ չեք, մենք անթի’վ ենք, մենք հզո’ր ենք, մեր դեմ խաղ չկա’…. Պարզապես հանեք ձեր գլխից վախը, քիչ կրկնեք ապատեղեկատվություները, քիչ կարդացեք այն, ինչը ձեր ենթագիտակցության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, հավատացեք ա’յն, ինչը իրական է և փաստերով համապատասխանում է իրականությանը…
Մի’ լսեք շրջապատում շրջանառվող մանիպուլյացիաներին, դրանք միայն կարող են վնասել ձեզ, և օգտակար լինել այդ քարոզը իրականացնող ներքին աթաթուրքյան բաժանորդներին.. Ձեր ենթագիտակցության վրա շատ աշխատեք, ամեն բան ձեր գլխում է, ինչին դուք հավատա’ք, նա’ էլ տեղի կունենա։
Մեկ ա’զգ, մեկ ընտանի’ք, մեկ վարչապե’տ. ոչ ոք չի’ մոռացվել, ոչինչ չի’ մոռացվել.. Դե ուրեմը այս պահից սկսած սիրով դիմավորում ենք բոլոր Հայաստան ժամանող հյուրերին ,անկախ նրանց ով լինելուց։ Ուրեմը, մենք սիրով կընդունե’նք և պատվո’վ կճանապարհենք, կարևորը Հայաստանը զարգանա և հզորանա, դրա հետ մեկտեղ չենք մոռանում պահանջել ՀԴՄ-ները։ Դուխո՜վ, կյանքի կտոր իմ հպարտ հայ ժողովուրդ…
Իմ սիրելի ընկերներ և ՖԲ-ի հետևորդներ ջան, վաղը, հոկտեմբերի 1-ին, Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ …
Posted by Hayk Toroyan on Monday, September 30, 2019
![]()