![]()
Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Էդմոն Մարուքյանի վերջին ժամանակներում կատարած գործունեությանը․
Հիմա կեղծ ընդդիմություն խաղալու եւ քաղաքական դիվիդենտներ շահելու հեչ հարմար ժամանակը չէ, հերիք է լավ «նպաստավոր դիրքերից» փոխանցումներ կատարեք դիշովկա ու կեղտոտ վարձկան խմբակներին, որոնց նպատակը միմիայն ձեռք բերած արժեքները ոչնչացնելն է:
Ի՞նչ է նշանակում ընտրովի #արդարադատություն, իբր մի դեպքում , եթե կալանավորում եք որոշ անձանց` Աննա Դանիբեկյանի նկատմամբ լկտի ու վտանգավոր պահվածքի համար, ինչո՞ւ չեք կալանավորվում հունիսի 5-ին Ալվինա Գյուլումյանի նկատմամբ նույն պահվածքը ցուցաբերող անձանց:
Արդյո՞ք չեք ըմբռնել այդ երկու դրվագների ակնհայտ տարբերությունը, թե՞…
Առաջին դեպքում իհարկե անհարգալից վերաբերմունք ու միգուցե սպառնալիք կար եւ շատ տեղին զայրույթ , բայց նախ ոստիկանների ներկայությամբ եւ ոչ այդքան վտանգավոր, ինչպես նաեւ որեւէ դիմում կամ բողոք չներկայացվեց եւ մինչ այսօր էլ ինչպես տեսնում եք նրա նկատմամբ ոչ մի հետապնդում չի իրականացվել, երկրորդ դեպքում. զզվելի սադրող պահվածքով հայտնի անձինք, որոնք տեւական ժամանակ է ինչ #Ռադիկալ հայտարարություններ են անում` հաշվեհարդար տեսնելու, բոլորին պատժելու ու ցինիկաբար օգտվում առիթից, «զասադ» նստում միայնակ բռնացնելու , ծաղրելու , ահաբեկելու, այդքանից հետո դուք խոսում եք ընտրովի արդարադատությունի՞ց:
Թարգը տվեք ու նորմալ գործ արեք, ձեր հեգնական ու մեծամիտ պահվածքով միայն ոչնչացնում եք ձեր արդեն իսկ այդքան էլ ոչ մեծ լսարանը!!!
Հարգելի ընկերներ, խնդրում եմ ` ոչ մի վիրավորական արտահայտություն որեւէ մեկի հասցեին, այլապես ստիպված կլինեմ դրանք հեռացնելու:
![]()