![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը աշխատանքային այցով գալիս է Երևան։ Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատել է նրա կայքը։ Պուտինը Երևանում է լինելու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։
Օրակարգի համաձայն՝ քննարկվելու են ԵԱՏՄ առաջիկա աշխատանքները, հաջորդ տարվա ծրագրերը։
Նիստերին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, ինչպես նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը՝ որպես հարգարժան հյուրեր։
Պուտինի օրակարգում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։
![]()
![]()