Քիմ Քարդաշյանը ջնջել է ամուսնու հետ համբույրը պատկերող լուսանկարը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում գրեթե լուսանկար չի հրապարակել ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այդ պատճառով զույգի վերջին ընտանեկան լուսանկարը բավական հայտնի է դարձել։

Սեւ-սպիտակ լուսանկարը բավական ջերմ է ստացվել։ Լուսանկարում սիրահարները համբուրվում են գեղեցիկ ժայռի ֆոնին:

Ի զարմանս երկրպագուների՝ Քարդաշյանը 15 րոպե անց ջնջել է հրապարակումը։ Այժմ արդեն երկրպագուները տարակուսած են՝ ինչու է Քիմն այդպես վարվել։ Որոշ հետեւորդներ կասկածել են, որ ամուսինն է հեռուստաաստղին խնդրել ջնջել լուսանկարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ