«Այ հով տեղի դդում, էս ի՞նչ երեսա քոնը…». Արտավազդ Եղոյանը՝ Շարմազանովին

Հեռուստահաղորդավար Արտավազդ Եղոյանը անդրադառնալով Շարմազանովի այն հայտարարությանը,թե Նիկոլը երկիրը տանում է անդունդ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այ հով տեղի դդում, մի հատ կարդա մեկնաբանությունները։ Մի հոգի չեղավ, որ համաձայն լինի քեզ հետ, այ անցյալ, կատարյալ աղբ…
Էդ ի՞նչ երեսա քոնը։ Ինչի՞դ վրա ես հույս դրել։ Քանի մորից ես սերվել։ Վեր ընկի տեղդ ու սուս։

Չնայած երկիրս մաքրող ամենակարող ԱՎԵԼԻ ձեռքից դժվար թէ պրծնես։

Չքվիր քո ՙսանիթեքի՚ հետ ընդմիշտ։ Բավ է աղտոտեք քաղաքս ու մթնոլորտը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարմազանովն իր հարցազրույցի ժամանակ ասել էր.

Նիկոլի բազմագույն հեղափոխությունը երկու բանի մասին էր. առաջինը՝ Ռուսաստանը հեռացնել Կովկասից, մասնավորապես՝ Հայաստանից, և մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ վատացնում է հայ-ռուսական հարաբերությունները: Գործիքը պետք է լինի Արցախը: Նիկոլ Փաշինյանը այս 1.5 տարվա ընթացքում բանակցային դիրքերում մեր առավելությունը զրոյացրել է: Բնականաբար, այդ չեզոքացումն ու նրա հայտարարությունները, որոնք հակասում են ՄԽ ձևաչափին, չառաջացնեն համանախագահ երկրների և նախ և առաջ՝ մեր տարածաշրջանում ամենամեծ դերակատարում ունեցող Ռուսաստանի դժգոհությունը:

Տեսեք՝ նույն Մարիան Զախարովան հայտարարեց, որ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը զգացմունքային և ներքաղաքական շարժառիթներ ունեցող հայտարարություն էր: Սա նշանակում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Փաշինյանին մեղադրում է պոպուլիզմի մեջ: Դա չի կարող համանախագահող երկրների, և առաջին հերթին՝ Ռուսաստանի, բացասական վերաբերմունքին չարժանանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ