Վարչապետը կոչ է արել նշանավորել Գևորգ Էմինի 100-ամյակը և արտասանել նրա բանաստեղծություններից մեկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցրել է, որ այսօր լրանում է նշանավոր հայ բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակը:

Այս առիթով նա արտասանել է Էմինի «Ախ, այս Մասիսը» բանաստեղծությունը:

«Նշանավորենք Գևորգ Էմինի 100-ամյակը, կարդացե´ք Գևորգ Էմին, կարդացեք հայ գրականություն, ընդհանրապես կարդանք հնարավորինս շատ, որովհետև ինչպես ասել է Եղիշե Չարենցը, «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»»:

Մանրամասները դիտեք ստորև ներկայացվաած տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ