Երկաթյա մահակից թղթե մուրճի փոխակերպված Վանեցյանը ներկայումս փորձում է…

Բանից պարզվում է, որ Արցախը ոչ միայն 20-րդ դարի հայ ազատագրական պայքարի խորհրդանիշն է, այլ նաև՝ ապաշխարհության և մեղքերի թողության յուրօրինակ մի տարածություն, որի միջոցով քաղաքական հանցագործները փորձում են վերականգնել իրենց վերջացած քաղաքական գոյության ընթացքը։ Սխալված չենք լինի, եթե նշենք, որ մեր աչքերի առջև մի ամբողջ ծիսակարգ է ստեղծվել, որն ունի իր հստակ խաղընթացը, գործողությունների հաջորդականությունն ու դերերի համապատասխան բաշխումը։

Փորձենք հասկանալ, թե ինչ ծիսակարգի մասին է խոսքը։ Եվ այսպես, գործողություններն ըստ հաջորդականության․ Երևանում ձախողվելուց հետո անպայման մեկնել Արցախ, Ստեփանակերտում մասնակցել Արցախին չափից շատ սիրելու լպրծուն և լղոզված մրցույթին, հայտարարել, թե Արցախը Հայաստան է և ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ վերջում էլ նկարվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ՝ փորձելով ի ցույց դնել հավատարմությունը Քրիստոնեական եկեղեցու և ազգային ավանդույթների նկատմամբ։

Ինչպես տեսնում ենք, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես անմասն չմնաց ազգային-ազատագրական-քրիստոնեական այս ծեսից։ Նա էլ մեկնեց Արցախ, մասնակցեց սիրո խոստովանության մրցույթին և նկարվեց Պարգև սրբազանի հետ։ Անկեղծությունը թողնենք մի կողմ, նույնիսկ այն դեպքում, որ ես չեմ հավատում ո՛չ Վանեցյանի և ո՛չ էլ մյուս ապաշխարողների անկեղծությանը։

Ակնհայտ է, որ Արցախն նրանց համար ընդամենը գրպանի հայրենասիրական խաղալիք է և ոչ ավելին, բայց ինչպես ասում են, անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ և որևէ մեկը չի կարող արգելել այս կամ անհատին խաղալ քաղաքացիների զգացմունքային նուրբ լարերի հետ։

Տեսանյութը ստորև…

Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2631966.html

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ