Շունն իր կյանքի գնով փրկեց երեխաներին թունավոր օձից

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Զևս անունով փիթբուլը կյանքի գնով պաշտպանել է երեխաներին թունավոր օձից:

Տղաները բակում մաքրելիս են եղել Զևսի ջրի ամանը, երբ թունավոր օձը ետևից մոտեցել է նրանց: Զևսը հարձակվել է օձի վրա և պոկել նրա գլուխը: Բայց, դժբախատաբար, պայքարի ընթացքում օձը մի քանի անգամ խայթել է շանը:

Խիզախ փիթբուլին հասցրել են հիվանդանոց, բայց անասնաբույժները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Տղաները իրենց կյանքով են պարտական Զևսին:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ