![]()
Ուկրաինայի Չորնովիցկի մարզում երիտասարդ կինը լույս աշխարհ է բերել սիամական երկվորյակների:Հատկանշական է, որ հղիության վաղ փուլում բժիշկները նախազգուշացրել են, որ պտուղն անոմալիա ունի, սակայն հղին հրաժարվել է ընդհատել ծննդաբերությունը՝ սեփական համոզմունքներից ելնելով:
Հայտնի է, որ աղջիկներն ունեն մեկ մարմին ու տարբեր գլուխներ: Թե ստույգ որ օրգաններն են ընդհանուր, որոնք՝ առանձին, չի հաղորդվում:
Նշենք, որ սիամական երկվորյակների ծնունդը եզակի երևույթ է, իսկ մեկ մարմնով ու տարբեր գլուխներով սիամական երկվորյակներինն՝ առավել ևս:
![]()
![]()