«24/7 աշխատելու հետեւանքը…». Աննա Հակոբյանը հրապարկել է քնած ամուսնու լուսանկարը

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրպարակել է ամուսնու՝ վաարչապետ Փաշինյանի լուսանկարը և կատարել է հետևյալ գրառումը.

«Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաեւ մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետեւանքը))»:

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 29-ին, մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ