«Տխրահռչակ քաղաքագետի համար վարչապետի օգտին քվերարկած ժողովրդի 70-80%-ը անկիրթ է, իսկ իրեն ժամանակին գործ տվող վարչապետ ՇԵՖԸ՝ կրթված». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի արած հայտարարությանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Ոմն քաղաքագետ ով վերջերս սկսել է ակտիվ ու լուրջ պայքար ներկայիս իշխանություների դեմ, սեփական ժողովրդին վիրավորելով իրավունք է վերապահում ժողովրդի կողմից վստահության բարձր քվե ստացած վարչապետի հեռանալու մասին խոսել:

Այն, որ բախտախնդիր քաղաքագերը նույն Ամուլսարի շահագործման հարցն ամեն կերպ ջանում էր քաղաքականացնել ու դիվիդենտներ շահել, դրա մասին վաղուց եմ ասել: Չնայած ոմանց կարճ հիշողությունը թարմացնեմ՝ հիշեցնելով որ վերջինս ժամանակին աշխատել է տխրահռչակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ավագ օգնական:

Հատկանշական է, որ 2016-ին վարչապետի օգնական նշանակված քաղաքագետի համար Ամուլսարը հանք էր, սակայն 2019-ին այն դարձավ միայն ՍԱՐ և հարցը բացարձակապես քաղաքական ենթատեքստ ստացավ:

Չնայած, որ ինքն իրեն քաղաքագետ համարող Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականի քաղաքագիտության մեջ ունեցած «ԲԱՐՁՐ» պրոֆեսիոնալիզմը տապալվեց ժողովրդի 70-80% վստահության քվե ստացած վարչապետի համակիրներին անկիրթ անվանելով…

Ստացվում է, որ արդեն իսկ տխրահռչակ քաղաքագետի համար վարչապետի օգտին քվերարկած ժողովրդի 70-80%-ը անկիրթ է, իսկ իրեն ժամանակին գործ տվող վարչապետ ՇԵՖԸ՝ կրթված:

Ոմն քաղաքագետ ով վերջերս սկսել է ակտիվ ու լուրջ պայքար ներկայիս իշխանություների դեմ, սեփական ժողովրդին վիրավորելով…

Posted by Taron Chakhoyan on Sunday, September 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ