![]()
Աննա Հակոբյանը նոր գրառում է կատարել և լուսանկարներ է հրապարակել Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ
![]()
Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։ Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին,
![]()
համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու գաթան։
![]()
Տիկին Չինին հատկապես տպավորել էր լավաշի թխման գործընթացը, ես էլ հաճույքով նրան ներկայացրեցի լավաշի բաղադրատոմսը՝ շեշտելով, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում։
![]()
Ինչին ի պատասխան, Սինգապուրի վարչապետի տիկինն ասաց, որ հացը յուրահատուկ համ ունի։
#Armenia #Armeniainspiring #Singapore #Lavash #Armeniancarpet
Posted by Anna Hakobyan on Sunday, September 29, 2019
![]()