«Ապրիլյանից քարացած սիրտս արցունք է թափում՝ առանց հեկեկանք». Արթուր Խաչենցը իր հիասքանչ կատարումով գերեց ժյուրիի անդամներին

«Հայրս, մայրս ինձ ծնեցին, եռագույնով փաթաթեցին, հայոց ազգին նվիրեցին, ընկեր ջան գինի լից…». հենց այս երգը շուրթերին, եռագույնը ձեռքին ու նույն մարտական ոգով ապրիլյան պատերազմից երկու տարի անց ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԸ  կրկին դիրքեր  բարձրացավ:

Ապրիլյան պատերազմի մասնակից Ա. Խաչենցին շատերը գիտեն, որովհետեւ հենց նա էր ապրիլյան պատերազմից առաջ ու հետո սահմանից հրապարակվող մի շարք հեռուստատեսանյութերում փարատում հանրությանը պատած տագնապն, ու այն սքողում իր մարտական երգերով ու խոսքով:

«Ապրիլյանից խրատ պետք է քաղած լինեինք, որ մինչ օրս էլ զոհեր չունենայինք, բայց ամբողջ շղթան ուղղակի թափ տալը շատ դժվար է, որովհետեւ ամեն ծալքում էլ կան կաշառակեր շներ»,- նշեց Արթուր Խաչենցը…

Տեսանյութը ստորև…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ