«Վայ բա խոսի ասա տեսնեմ ինչո՛ւ ես դողդողում Մարտունա դաշտի մեջ բացված աշնան ծաղկի պես». բաց նամակ Արթուր Վանեցյանին

Բաց նամակ Արթուր Վանեցյանին

«Բարև Արթուր քեզ գրում եմ այնքա՛ն վստահ քանզի չե՛մ վախենում մեկ ամսից Հայաստան գալուց ինձ կձերբակալեն սեւազգեստ տղաները։ Գրում եմ քեզ հստակ ու բա՛ց տեքստով քանզի կրթական մակարդակդ թույլ կտա հասկանալ հորդորս ։Կանգ առ (брат) մինչ դեռ դու քո գրառմամբ հարցականի տակ ես դնում հեղափոխության լույսը, Փաշինյան Նիկոլին ծափահարում են ամեն ուր։ Հասկանում եմ ֆեկսբուքը դարձրել եք ինքնահաստատման տեղ, բայց կանգ առ, մի ասա իսկ եթե ես խոսեմ, վայ բա խոսի ասա տեսնեմ ինչո՛ւ ես դողդողում Մարտունա դաշտի մեջ բացված աշնան ծաղկի պես, երբ անունդ կապում են նախկիների հետ։

Խոսում ես աղբանոց նետելու մասին, стоп լրջացի քո ասած ուսադիրներից ամաչի, հա ի դեպ ՆԻԿՈԼԻ թվին դարձար գեներալ։ Քեզ ու քո տեսակին չի հաջողվի ոչ մեկին այնտեղ նետել, ՀՀ հպարտ քաղաքացին է որոշում ում վստահել։ Հա մոռացա հարցնել Ձեր տիկնոջ լուսանկարը տիկին Ռիտաի հետ, այնքան էլ հաջողված չէ, գտիր լուսանկարչին ու բերման ենթարկիր, հա վայ դու չես հասցնի, քեզ կգախտնալսեն։

Քո միակ ձեռքբերումը Բոսնիայի հանդեպ տարած հաղթանակն էր, այն էլ քոնը չէ, մեր Հենոն քեզանից ուժեղ տղա է։ Իսկ մեջ բերումդ թե երբ է Նիկոլը գերագույն հրամանատար, Աստված որ չանի, պատերազմ լինի հավատա Աբաջյան Ռոբերտը վերակենդանանա, մի վայրկյան չկասկածես քո վրա հույս չե՛ն դրել տղերքը, վախկոտները ու օդում կախված լուրերի համաձայն, Միշիկի ընկերները տեղ չունեն մեր իրականությունում։

Մի փորձիր խավարել ազգիս սրտում լույս է վառվում։ Կանգ առ խորհուրդ եմ տալիս ու նստիր քո զրահապատ մեքենան ու գնա շարմազանովին հյուր)։ Մինչ դեռ ես կարոտից սիրտ եմ մաշում օտարության մեջ դու ծաղրում ես ու փորձում աչքի ընկնել հիմար գրառումներով։ Հույսով եմ կկարդաս գրածս ու կասես Մայիսը ճիշտ է ես սխալ։

Հա ի դեպ ուսադիրներից մի ամաչի, թե՛ չէ մեր քաջ տղաները սիրում են ազերների կոչումները ոտատակ տան)։ Հույսով եմ ազատ մտքիս համար չե՛մ տուգանվի կամ լռիր ասելիս ես Տապասիային դիմավորող լաչառ կնոջ պես ։Կեցցե՛ ՀՀ հպարտ քաղաքացին, ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻ ԾՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՉՈՒՄԸ ԲԱՐՁՐ ԵՄ ԴԱՍՈՒՄ քո կոչումից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ