![]()
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին պաշտոնից ազատված մարդիկ հաճախ այցելում էին Արցախ, լուսանկարվում էին նախագահ Բակո Սահակյանի հետ, ներդրումային խոստումներ էին տալիս: Սա համարվում էր, այսպես ասած, համակարգային քավարանի ճանապարհ:
Բանն այն է, որ Սարգսյանը գիտեր ինչքան է քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն դեմքերի քսակի իրական պարունակությունն, այլ կերպ ասած՝ թալանի իրական չափը: Ըստ այդմ, Բակո Սահակյանը, որը Սերժ Սարգսյանի մոտ հարցեր կարգավորող էր, անհրաժեշտաբար բարեխոսում էր նախկին պաշտոնյաների համար, որոնք Արցախում համարժեք «մուծվել» էին:
Նման վարքագիծը միանգամայն բնականոն կարելի է համարել քրեաօլիգարխիկ համակարգի համար, որտեղ չգրված կանոններն ավելի կարևոր են, քան՝ լեգալ գործիքները: Հեղափոխությունը որոշակիորեն փոխեց Արցախի էլիտայի դերը քաղաքական համակարգում: Երևանում քրեաօլիգարխիկ համակարգն ապամոնտաժված է, իսկ Արցախի իշխանությունը դարձել է յուրօրինակ մագնիս նախկին համակարգի գործիչների համար, որոնք պաշտոնական Ստեփանակերտն ու առաջիկա ընտրությունները համարում են ռևանշի հասնելու յուրօրինակ միջոց:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2631704.html
![]()