Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ հյուրընկալել է Սինգապուրի վարչապետին և նրա տիկնոջը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետի հանդիպումը: Վարչապետն իր Facebook-ի էջում ուղիղ եթեր է մտել և կից գրել․

«Ես և Աննան ուրախ ենք Երևանում հյուրընկալել Սինգապուրի վարչապետին և նրա տիկնոջը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր՝ Սինգապուր այցելության ժամանակ  Փաշինյանը տնտեսական ոլորտի մի քանի հանդիպումներ ունեցավ, Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարի ընդամենը 2.2 միլիոն դոլարի ապրանք, որից 1.5 միլիոն դոլարը Հայաստանի ներմուծումն է, չնչին մի մասն էլ արտահանումը:

Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի հանդիպումների արդյունքով Երևանը և Սինգապուրը ստորագրեցին զբոսաշրջության, կրթության, բնապահպանության ոլորտում համագործակցության հուշագրեր և կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ